Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մերձավոր Արեւելք

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Սիրիա եւ Լիբանան: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հրավերով Հալեպում գտնվող Վարդան Օսկանյանը ապրիլի 9-ին կմասնակցի ՀԲԸՄ հիմնադրման 100-ամյակի եւ Հայ Երիտասարդական Ընկերակցության (ՀԵԸ) հիմնադրման 75-ամյակի տոնակատարություններին, ինչպես նաեւ Գյուլբենկյան կենտրոնի բացման արարողությանը: Դամասկոսում նախատեսված են Վ. Օսկանյանի հանդիպումները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալլիմի, ինչպես նաեւ Հալեպի նահանգապետի հետ: Ապրիլի 10-ին նախարար Օսկանյանը կմեկնի Բեյրութ, որտեղից նա կայցելի Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն եւ կհանդիպի Ասրամ I-ին: ՀՀ ԱԳ նախարարը Հայաստան կվերադառնա ապրիլի 11-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---