Ռ. Քոչարյանն ու Պ. Սեմնեբին քննարկել են Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի մշակման ընթացքը

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ձեւավորումը, ինչը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, հնարավորություն է տվել Եվրամիության կառույցների հետ հարաբերություններին հաղորդել ավելի համակարգված բնույթ: Պիտեր Սեմնեբին իր հերթին ասել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը ԵՄ-ի հետաքրքրությունների կենտրոնում է: Բացի այդ, կողմերն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման ընթացքին: Կարեւորելով ծրագրի հնարավորինս արագ կյանքի կոչումը, Ռոբերտ Քոչարյանն այն գնահատել է բարեփոխումների հստակ ուղղվածության տեսակետից երկրի զարգացման նոր ռեսուրս: Հյուրի խնդրանքով խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին, ՀՀ նախագահը ներկայացրել է վերջին զարգացումները եւ շարադրել Հայաստանի մոտեցումները բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---