Բ.Ֆասյե. Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համոզված են, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, հակամարտության կողմերի միջեւ պատերազմ չի լինի ոչ մի դեպքում: «Պատերազմն աղետ կլինի հակամարտության բոլոր կողմերի եւ ողջ տարածաշրջանի համար: Պատերազմը դա նոր զոհեր են, ավերածություններ, փախստականներ, ավելորդ եւ չարդարացված ծախսեր, որոնք կարելի է ուղղել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը: Պատերազմը դա վատագույն սցենարն է, որի դեպքում հաղթողներ չեն լինի»,-ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը:



Բերնար Ֆասյեն ասել է, որ ԵԱՀԿ Մխ-ն պաշտոնապես կոչ է անում հակամարտող կողմերին խաղաղ համաձայնության գալ, անտեսելով անցայլի կորուստները: «Պետք չէ ճշտել, թե ով առաջինը հարձակվեց, ով զավթեց կամ կորցրեց: Եթե մենք հույս ենք տալիս երկու կողմերին, որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն, դա նշանակում է, որ մենք գտել ենք կարգավորման նոր սկզբունքներ: Դրանք նոր բանակցություններ չեն, դրանք նոր սկզբունքներ են»,-նշել է ֆրանսիացի համանախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---