Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձեւաչափը չի փոխվի13 ապրիլի 2006 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է եւ կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, բանակցությունների ձեւաչափը ուղղակի կարող է ադապտացվել ստեղծված պայմաններին: «Եթե մենք բավարարված չլինենք մեր գործունեությամբ, մենք իրավունք ունենք օգտվել այն ամենից, ինչը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասել է Բերնար Ֆասյեն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գծում, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միանալը բանակցային գործընթացին, ընդգրկվում են բանակցությունների ձեւաչափի ադապտացիայի հասկացության մեջ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |