ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ PKK ՔՐԴԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ 9 հունվարի 2003 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում մշակութային կազմակերպությունների քողի տակ գործում են PKK Քրդական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները: Այդ մասին օրերս հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Էրդողանը: Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը ընդգծել է, որ «չի կարելի Ադրբեջանում Թուրքիայի որեւէ քաղաքացու գործունեություն դիտել որպես PKK-ի գործունեություն»: Նրա խոսքերով, Թուրքիայից Ադրբեջան ժամանող բոլոր մարդիկ, անկախ նրանց էթնիկ պատկանելությունից, ընկալվում են որպես Թուրքիայի քաղաքացիներ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |