Ապրիլի 20-ին Սթիվեն Մաննը կժամանի Երեւան17 ապրիլի 2006 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը Երեւան կժամանի ապրիլի 20-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էլիզաբեթ Զենթոսը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: «Չի բացառվում, որ դեսպան Մաննը հանդիպել է լրագրողների հետ, թեեւ ներկայումս հստակ տեղեկատվություն այդ մասին չկա»,-ասել է Զենթոսը: Երեւանից ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմեկնի Բաքու:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |