Արթուր Բաղդասարյանն ու Կլոդ Լելյուշը քննարկել են Հայաստանի ԱԺ եւ ՆԱՏՕ-ի ԽՎ համագործակցությանն վերաբերող հարցեր26 ապրիլի 2006 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Փարիզում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՆԱՏՕ ԽՎ նախագահ Պյեր Լելյուշին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԺ-ի եւ ՆԱՏՕ ԽՎ-ի միջեւ համագործակցության հարցեր` օրենսդրական բարեփոխումների, փորձի փոխանակման եւ վերապատրաստման շրջանակներում: Այսօր Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման, ցեղասպանության ժխտման մասին Ֆրանսիայի խորհրդարանում քննարկված օրենքի նախագծին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Քրիստիան Պոնսլեին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում հայաստանցի հազար երեխաների հյուրընկալելու համար, ինչպես նաեւ հրավիրեց Քրիստիան Փոնսլեին Հայաստան:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |