Ապահովագրական ընկերությունը զոհվածների ընտանիքներին $20հզ. է վճարելու

PanARMENIAN.Net - MIKA Limited ընկերության նախագահ եւ «Արմավիա» ընկերության տեր Միխայիլ Բագդասարովը հաստատեց, որ Ա-320-ի վթարի զոհվածների ընտանիքներին ապահովագրություն է վճարվելու: «Ավիաընկերությունը ամեն տարի մի քանի միլիոն դոլար ապահովագրություն է վճարում, եւ այժմ ապահովագրական ընկերությունը ավիավթարի զոհվածների ընտանիքներին մոտ $20հզ. է վճարելու»,-ասել է նա:



Մ. Բագդասարովը նաեւ նշեց, որ վթարի ենթարկված ինքնաթիռը չուներ տեխնիկական պրոբլեմներ եւ բավական քանակությամբ վառելիք ուներ: Ընկերության ղեկավարը կոչ է արել սպասել ֆրանսիացի մասնագետների եւ անկախ փորձագետների հետաքննության արդյունքներին: Բագդասարովի խոսքերով, ավիավթարը մեծ ֆինանսական եւ բարոյական վնաս է հասցրել ընկերությանը, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուսաընկերությունը:
 Ուշագրավ
---