ՀՀ ԱԳՆ ղեկավար. Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ հունիսին

PanARMENIAN.Net - Հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԽ-ին անդամակցող երեք երկրների պարտավորությունների թվում են եղել: Այդ մասին Երեւանում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն այս դեպքում ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: «Առաջին հերթին, դա վնասում է Ադրբեջանին: Եթե ադրբեջանական իշխանությունները շարունակեն մտածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի մասին, ապա դժվար է Հայաստանից ակնկալել փոխզիջումների գնալու համաձայնություն: Ի վերջո, մենք նույնպես ի վիճակի ենք պատասխանել ռազմական սպառնալիքներին: Եվրոպայի Խորհուրդը պետք է հստակ ասի Բաքվին, որ հակամարտության ռազմական լուծում հնարավոր չէ, քանի որ, ըստ ԵԽ կանոնադրության, ռազմական լուծման ուղին ընտրած երկիրը անմիջապես հեռացվում է Եվրոպայի Խորհրդից: Հայաստանն արդեն գնացել է որոշ զիջումների, հերթը Ադրբեջանինն է»,-ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:



Վ.Օսկանյանը նշել է նաեւ, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ստրասբուրգում: «Դրանից հետո տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Հունիսին հնարավոր է երկու երկրների նախագահների հանդիպումը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ ԵԽ դերը կարեւոր է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---