Մայիսի 28-ին «Կիլիկիան» նորից դուրս կգա բաց ծով11 մայիսի 2006 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Մայիսի 14-ին «Կիլիկիայի» անձնակազմի անդամները մեկնելու են Լոնդոն` նավարկության վերջին փուլին նախապատրաստելու Հարավային Անգլիայի ափերին կառանած «Կիլիկիային»: Ռոբերտ Քոչարյանը ծովագնացներին մաղթել է բարեհաջող նավարկություն եւ տունդարձ: Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին վստահեցրել են, որ նախորդ նավարկություններում ձեռք բերած փորձը կբավարարի բարեհաջող ընթացք ապահովելուն: Նախագահը «կիլիկիացիներին» տեղեկացրել է, որ Սեւանա լճում նավակառանատեղի կառուցելու շուրջ արդեն բանակցություններ են վարվում արտերկրյա մասնագիտացված ընկերությունների հետ եւ որ կառանատեղիում հանգրվան կունենա նաեւ «Կիլիկիան»:Նշենք, որ մայիսի 28-ին «Կիլիկիան» դուրս կգա բաց ծով Հարավային Անգլիայի ափերից եւ կուղեվովի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Ապա, Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով անցնելուց հետո օգոստոսին «Կիալիկիան» կհասնի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից` դեպի Սեւ Ծով, Փոթիի նավահանգիստ: Հետո առագաստանավը ցամաքով կտեղափոխվի Հայաստան, որտեղ - մյուս տարվա գարնանը կգտնի իր հանգրվանը Սեւանա լճում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |