«Արմավիա» ընկերությունն անթույլատրելի է համարում Ա-320-ի վթարի շուրջ շահարկումները

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերությունն անթույլատրելի է համարում Սեւ ծովում Ա-320-ի վթարի շուրջ շահարկումները: «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի քննության ընթացքին վերաբերող ԶԼՄ-ների առանձին հրապարակումների եւ այնտեղ առաջ քաշվող վարկածների կապակցությամբ, ընկերության մամլո ծառայությունը գտնում է, որ ոչ ոք իրավունք չունի պատահածի համար դատապարտել կամ մեղադրել որեւէ մեկին, լինի դա կործանված ինքնաթիռի անձնակազմի կամ դիսպետչերական ծառայությունների ներկայացուցիչ, քանի դեռ չի ավարտվել միջադեպի պաշտոնական հետաքննությունը: Շահարկումներն այդ թեմայով անթույլատրելի են»,-հայտարարել է ՄԻԿԱ կորպորացիայի մամլո ծառայության ղեկավար Լեոնիդ Հալաբյանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---