Մայիսի 18-ին Վարդան Օսկանյանը կմեկնի Ստրասբուրգ ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով17 մայիսի 2006 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Ստրասբուրգ` Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտգործնախարարը` նստաշրջանի մասնակից ԱԳ նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Հանդիպմանը, որին մասնակցելու է Ֆինլյանդիայի նախկին նախագահ, Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մարթի Ահտիսաարին, նվիրված է լինելու Կոսովոյի ապագա կարգավիճակին: Ստրասբուրգում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը ԱՀ ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մայիսի 19-ին նախարար Օսկանյանը հանդես կգա ելույթով: Նույն օրը Վարդան Օսկանյանն ուղեւորվելու է դեպի ԱՄՆ եւ Կանադա, ուր հանդիպելու է Լոս Անջելեսի, Բոստոնի եւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է սեպտեմբերին 18-20-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը Հայաստան է վերադառնալու մայիսի 24-ին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |