Վրաստանի ղեկավարությանը ձեռնատու է հայի` որպես ուրացողի, դավաճանի եւ անջատողականի կերպարը17 մայիսի 2006 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ներկայիս ղեկավարությանը ձեռնատու է հայի` որպես ուրացողի, դավաճանի եւ անջատողականի կերպարը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի Հայերի միության նախագահ Միխաիլ Թադեվոսովը: Նրա խոսքերով, վրացական իշխանությունների ոչ կառուցողական քաղաքակնությունը կարող է հանգեցնել ազգամիջյան լարվածության հերթական բռնկման: «Վրաստանի հայ համայնքի բոլոր ջանքերն, ուղղված այդ կարծրատիպի փոփոխմանը, բախվում են անհասկացողության խուլ պատին»,-նշել է Թադեվոսովը: Թբիլիսիի Հայերի միության նախագահը համարում է, որ վրացական ղեկավարությունը ներկայումս գնում է պատմությունը «արտագրելու» ուղղությամբ, ինչն ապագայում կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա: «Ներկայումս Թբիլիսիում մնացել է 3 հայկական դպրոց, սակայն տնօրեններ են նշանակվել վրացիներ: Ես արդեն չեմ խոսում հայկական եկեղեցիները վրացական հայտարարելու մասին եւ Վրաստանի տարածքում, հատկապես Ջավախքում հայ բնակչության բնիկ լինելը վիճարկելու մասին»,-ընդգծել է նա: Մ.Թադեվոսովը գտնում է, որ Ջավախքի խնդիրը կարելի է լուծել մեկ գիտաժողովի միջոցով: «Միայն թե դա պետք է լինի իրապես գիտական կոնֆերանս, որին երկու կողմերը ներկայացված կլինեն պատմաբաններով, ազգագրագետներով եւ փորձագետներով, որոնք անկանխակալ կմոտենան այս հարցին: Հակառակ դեպքում, Ջավախքի խնդիրն երբեք չի լուծվի»,-նշել է նա: Նշենք, որ Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98 ռուսական միջնակարգ դպրոցի տնօրեն Միխաիլ Թադեվոսովը անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին ձերբակալվել էր եւ պահվում էր քաղաքային բանտի քննչական մեկուսարանում «հասարակական կարգի խախտման եւ իշխանություններին չենթարկվելու» համար: Ապրիլի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշեց կարճել դատական գործը եւ Թադեվոսովն ազատ արձակվեց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |