Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում համակարգվածույթուն չկա

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում համակարգվածույթուն չկա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, սփյուռքի ավանդական կուսակցությունները զբաղվում են մշակույթի, լեզվի եւ ավանդույթների պահպանությամբ եւ շատ քիչ` Ցեղասպանության հարցով: «ՀՀԿ-ն պետք է լրացնի այդ բացը եւ արդեն մի քանի տարի է մենք ամենամյա միջազգային կոնֆերանսներ ենք անցկացնում` ականավոր պատմաբանների, քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ, որպեսզի ողջ աշխարհին հասցնենք հայկական կարծիքը»,- նշել է նա` օրինակ բերելով Երուսաղեմի համալսարանի դոկտոր Իոսիֆ Չեռնիի, որը Հոլոքոստի հայտնի մասնագետ է, եւ մարդկության դեմ ուղված հանցագործություններով զբաղվող այլ պատմաբանների հետ սերտ համագործակցությունը:



Այն դեպքում, երբ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է, որ ՀՅԴ Դաշնակցությունը պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: «Հայ Դատի» գրասենյակը գործում է արդեն 45 տարի, եւ հենց նրա գործնեության շնորհիվ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 18 երկրների կողմից, որոնց թվում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելգիան, ԱՄՆ նահանգների մեծ մասը: Բացի մեր կազմակերպությունը Սփյուռքում գոյություն ունի նաեւ Ամերիկայի հայկական համագումարը եւ «Հայ Դատի» գրասենյակները գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ հայեր կան»,- ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---