Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Բուխարեստում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումն անցկացնել հունիսի 4-6 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` «Սեւ ծովը գործընկերության եւ երկխոսության համար» գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը չհերքեց եւ չհաստատեց այս տեղեկությունը: Նրա խոսքերով, քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները, որեւէ բանի մասին խոսելը վաղաժամ է:



Նշենք, որ այս շաբաթ համանախագահներ Յուրի Մերզլյակովից, Սթիվեն Մաննից եւ Բերնար Ֆասյեից բացի Բաքու եւ Երեւան կայցելեն Ռուսաստանի արտգործնախարար Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով` Դանիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս Դ`Լաբուլեն:
 Ուշագրավ
---