Ժակ Շիրակը մտադիր է այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը մտադիր է այցելել Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, խոսքը գնում է Ֆրանսիայի նախագահի ընդամենը մտադրության մասին: «Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել այս տեղեկությունը: Ժակ Շիրակն իրոք ասել է Հայաստան այցելելու իր մտադրության մասին` սա է այն տեղեկատվությունը, որ կա մեր տրամարդության տակ»,-ասել է Վ.Սողոմոնյանը:
 Ուշագրավ
---