Երեւանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ 5 հունիսի 2006 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովում: Հայաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: «Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Այդ իրադարձությունները ընթացել են Խորհրդային կայսրության փլուզման հետ կապված գլոբալ փոփոխությունների համատեքստում: Սա տարանջատվելու ճանապարհով ինքնորոշման քրեստոմատիկ օրինակ է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ արդեն 15 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: «Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր Հանրապետությունը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրելու համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |