Հունիսի 19-ին Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա 6 հունիսի 2006 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Հայաստանի արտոգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Վասիլի Ֆիլիպչուկը: Նրա խոսքերով, այցի ժամանակ նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի ու Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հանիպումներն ու բանակցությունները: Բացի այդ, երկկողմանի բանակցությունների ժամանակ ծրագրվում է մի շարք ակտուալ հարցեր քննարկել երկկողմանի համագործակցության համատեքստում, մասնավորապես երկու կողմերի առեւտրատնտեսական համագործակցության ուղիների ընդլայնում, համագործացկություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցով բանակցություններ: Ֆիլիպչուկի խոսքերով, առանձին ուշադրություն է հատկացվելու «Հարավային Կովկասի տարածքում առկա սառեցված հակամարտությունների» կարգավորման խնդրին, հայտնում է «Նովոստի-Ուկրաինան»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |