Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջնորդները կաշխատեն առանց փոփոխությունների

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում Սթիվեն Մաննի փոխարինման հետեւանքով: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, միջնորդները շարունակում են աշխատել, ինչպես առաջ: Նշենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել են համանախագահ Սթիվեն Մաննին` վերջինիս նշանակելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում` Կենտրոնական ու Հարավային Ասիայի երկրների հարցով:
 Ուշագրավ
---