Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ Բաքուն հրաժարվում է ճանաչել ԼՂՀ-ի հանրաքվեի իրավունքը 7 հունիսի 2006 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս, քանի որ Բաքուն հրաժարվում է ճանաչել ԼՂՀ-ի հանրաքվե անցկացնելու իրավունքը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Մինչդեռ, նրա խոսքերով, աշխարհում արդեն ձեւավորվել է մի իրողություն, որ ժողովուրդները, իրագործելով իրենք ինքնորոշման իրավունքը, իրենց կամքը արտահայտում են հանրաքվեի միջոցով: «Բանը նրանումն է, որ Լեռնային Ղարաբաղը դա առաջինն արեց հետխորհրդային շրջանում, երբ համաշխարհային հանրությունը դեռեւս պատրաստ չէր անջատմանը մետրոպոլիաներից: Իսկ երբ իրենց անկախությունը հռչակեցին Արեւելյան Թիմորը, Էրիթրեան, Չերնոգորիան, եւ հավանաբար նույն տարբերակը կառաջարկվի նաեւ Կոսովոյում, ապա դա արդեն ընկալվում է որպես նորմալ երեւույթ»,-նշել է Հովհաննիսյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |