Շվեյցարիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Կալմի Ռեյը: Նրա խոսքերով, խաղաղության հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կհանգեցնի տարածաշրջանի կայունացմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:



Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա Միշըլին Կալմի Ռեյն ընդգծել է, որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է տարբեր մակարդակներում, սկսած պետականից եւ վերջացրած կանտոնային եւ մունիցիպալ մարմիններով: «Շվեյցարիան ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած երկխոսության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, սակայն, ավաղ, առայժմ ապարդյուն»,-ասել է նա:

Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ իր երկրի օրենսդրության մեջ կա հոդված, ըստ որի Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ ռասայական ու ազգային անհանդուրժողություն քարոզող անձանց համար քրեական պատիժ է սահմանված:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---