Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ստամբուլ20 հունիսի 2006 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի - Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ի հրավերով հովվապետական այցով մեկնել է Ստամբուլ: Յոթնօրյա այցի ընթացքում Գարեգին II-ը կայցելի հայկական սրբավայրեր, Հայրապետական Իր օրհնությունը կբաշխի պոլսահայ հավատավոր հոտին, հանդիպումներ կունենա հայ մտավորականության ու երիտասարդության հետ: Հունիսի 25-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական Սբ. Պատարագ կմատուցի աթոռանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում: Նախատեսվում է նաեւ Վեհափառ Հայրապետի պաշտոնական հանդիպումը Ստամբուլի նահանգապետի հետ, հայտնում է Սուրբ Աթոռ Էջմիածնի մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |