Կառավարության կառուցվածքը կփոխվի. ԱԺ-ն օրինագիծ է ընդունել 17 նոյեմբերի 2014 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ օրինագծի` կստեղծվի միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման նախարարության հետ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 7-ին կայացած քննարկմանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններն առավել արդյունավետ կդարձնեն գործադիրի աշխատանքը: Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նա նշել է, որ դրանք այլ օրենքներում փոփոխություններ և բյուջետային նոր ծախսեր չեն առաջացնի: Հովհաննես Մանուկյանը հավելել է, որ ըստ Կառավարության, հատկապես` ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում, ինչն ահռելի ծավալի աշխատանք է, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք: Նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով: Ըստ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, այն կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ: Բացի այդ, ինչպես Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարման համակարգն օպտիմալացնելու նպատակ ունեն: Նա նշել է, որ 19 նախարարությունը մեր երկրի համար շատ է ու պետք է վերամիավորել դրանք: «Ապագայում տեսնում ենք, որ միավորված արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները կդառնան ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում է»,- ասել է վարչապետը: Ըստ Կառավարության ղեկավարի, դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, ինչը ճիշտ և արդյունավետ կլինի, ինչի մասին վկայում է նաև համաշխարհային փորձը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |