Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կտտանքների եւ այլ դաժան պատիժների դեմ կոնվենցիային22 հունիսի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կտտանքների դեմ կոնվենցիային: Ինչպես այսօր հաղորդել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի պետ Գրիշա Գրիգորյանը, դա հնարավոր դարձավ ՀՀ խորհրդարանի կողմից Կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային եւ արժանապտվությունը նսեմացնող վարվելակերպի եւ պատիժների դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրության վավերացումից հետո: Ըստ Գ.Գրիգորյանի, այդ դրույթով Հայաստանը միանում է Կոնվենցիայի մասնակից երկրներին եւ այդպիսով համաձայնվում է նրա բոլոր դրույթների հետ: ՄԱԿ-ի Կտտանքների դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրությունն ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ կմտնի 2006 թվականի հունիսի 22-ին: Ըստ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի, ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան մեկ տարի անց, յուրաքանչյուր անդամ երկիրը պարտավորվում է ստեղծել անկախ ազգային մարմին, որը պետք է կանխարգելի կտտանքները ներպետական մակարդակով: Կտտանքների կանխարգելման մեխանիզմները պետք է անարգել կիրառվեն ազատազրկման բոլոր վայրերում, ինչպես նաեւ հոգեբուժարաններում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |