Բաքուն Ղարաբաղի անվտանգության շրջանի հրդեհներին քաղաքական ենթատեքստ է հաղորդում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ապատեղեկատվություն է տարածում եւ ԼՂՀ անվտանգության շրջանի հրդեհներին քաղաքական ենթատեքստ է հաղորդում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, դեռ 2006 թվականի հունիսի 15-ին ԼՂՀ իշխանությունները դիմել են ԵԽԽՎ գործող նախագահին պահանջելով մոնիթորինգ անցկացնել հրդեհների հարցով:



«Դեռ երկու տարի առաջ ԼՂՀ-ն դիմել է Բաքվին` համատեղ մոնիթորինգ կազմակերպելու առաջարկով նման դեպքեր թույլ չտալու նպատակով: Սակայն, ինչպես միշտ, հայկական կողմը մերժում ստացավ: Եթե ադրբեջանական իշխանությունները համաձայնեին համատեղ գործողություններին, ներկա դրությունը չէր լինի»,- ընդգծել է Թորոսյանը:



Նշենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովը «Թրենդ» գործակալությանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հաստատել է «օկուպացված ադրբեջանական տարածքների» հրկիզման փաստը:
 Ուշագրավ
---