Ռոբերտ Քոչարյանը ցավակցություններ է հայտնել Իրաքում ռուս դիվանագետների սպանության կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Բաղդադում առեւանգված ռուս դիվանագետների սպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում ցավով եւ վրդովմունքով ընդունեցին Բաղդադում ռուս դիվանագետների նկատմամբ դաժան հաշվեհարդարի լուրը, ովքեր դարձան ահաբեկիչների անմեղ զոհեր: Կատարվածը վերստին հաստատում է ահաբեկչության անմարդկային էությունը եւ ապացուցում դրա բոլոր դրսեւորումների դեմ պայքարի անհետաձգելի անհրաժեշտությունը»: Հայաստանի նախագահը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ Ռուսաստանի ողջ ժողովրդին:
 Ուշագրավ
---