ՀՀ ղեկավարը բավարարված է Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների համագործակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանյան Դաշնության ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւին: Նա Հայաստան է ժամանել երկու երկրների իրավապահ գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմիների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության փաստը: Իր հերթին, Ռաշիդ Նուրղալիեւը համառոտակի ներկայացնելով կոլեգիայի համատեղ նիստում քննարկված թեմաների շրջանակը, նշել է, որ դրանք խիստ հրատապ են եւ վերաբերում են միգրացիայի ոլորտին առնչվող հանցագործություններին, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսական անվտանգության խնդիրներին: ՌԴ ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության փոխգործակցությունը գնալով ավելի ու ավելի գործնական է դառնում` դրա վկայություններից մեկը համարելով համատեղ զորավարժությունների անցկացումը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---