Ղարաբաղյան հարցի կարգավորման ժամանակ ԼՂՀ ժողովրդի կարծիքը չի կարելի անտեսել 5 հուլիսի 2006 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը պարտադիր պետք է հաշվի առնի ԼՂՀ ժողովրդի շահերը»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, ինքն առաջին անգամ եղել է Ստեփանակերտում 1998 թվականին, այնուհետեւ 2001-ին: ԱՀՀ գործադիր տնօրենը նշել է, որ ԼՂՀ-ում մեծ փոփոխություններ են կատարվում` ժողովուրդը հաղթահարել է անասելի դժվարություններ եւ հաստատակամորեն սեփական պետությունն է կառուցում: «Այդ ճանապարհին նրանք զգալի հաջողությունների են հասել: Ինչ վերաբերում է ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությանը բանակցային գործընթացում, ապա դա այնքան էլ ճիշտ չէ: Ինչպես արդեն ասել եմ, կարգավորման ցանկացած որոշում պետք է կայացվի հաշվի առնելով ԼՂՀ ժողովրդի շահերը, որը չի կարելի անտեսել, իսկ դա նշանակում է, որ նրա ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին»,- ընդգծել է Բրայան Արդունին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |