Վ.Սողոմոնյան. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում Սանքտ Պետերբուրգում չի սպասվում

PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Նշենք, որ իր հերթին Իլհամ Ալիեւը եւս հերքում է նման հանդիպման հնարավորությունը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երկու անգամ` Ֆրանսիայում եւ Ռումինիայում:
 Ուշագրավ
---