Անրի Կյունի. Հուլիսի 14-ը տոն է ոչ միայն ֆրանսիացիների, այլեւ հայերի համար14 հուլիսի 2006 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Հուլիսի 14-ը ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաեւ հայերի տոնն է: Հայերին հոգեհարազատ են Հուլիսի 14-ի վեհ գաղափարները` ազատություն, հավասարություն, մարդու իրավունքների հարգում: Ոչ ոք, ոչ մի ժողովուրդ կատարելապես չի հասել իր երազած բոլոր նպատակներին, սակայն դրանք լուսատուներ, որոնք ուղեկցում են մեզ»,- Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ իր ողջույնում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Անրի Կյունին: Դիվանագետն ընդգծեց, որ շատ ուրախ է հինգերորդ անգամ տոնել Հուլիսի 14-ը Հայաստանում: «Ինձ համար հաճելի է աշխատել Հայաստանում. ես սիրում եմ նրա պատմությունը, մշակույթը, տաղանդը: Մաղթում եմ, որ Հուլիսի 14-ի այս ջերմ արեւը շարունակի փայլել համայն հայության համար»,- ասել է Անրի Կյունին, հայտնում է Երեւանում Ֆրանսիայի մամլո ծառայությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |