Հայ սպաները մեծ աշխատանք են կատարել «Փրկարար-2006» զորավարժությունների նախապատրաստության համար14 հուլիսի 2006 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Հայ սպաները մեծ աշխատանք են կատարել «Փրկարար-2006» զորավարժությունների նախապատրաստության համար: Պետք է նշեմ, որ այդ գործում նրանց օգնել են Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի սպաները»,- «Փրկարար-2006» զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, ԱՄՆ կառավարությունն ամեն տարի ֆինանսավորում է մի քանի ռազմական զորավարժություններ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: «Այս զորավարժությունները մոտեցնում են Եվրոպան եւ Եվրասիան եւ օգնում են անվտանգության ապահովմանը»,- նշել է Ջոն Էվանսը: Նա նաեւ ընդգծեց, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ տարերային կամ այլ կարգի աղետներից: «Հարեւանների պարտքը միմյանց օգնելն է: Պետությունները պետք է պատրաստ լինեն դրան եւ դա հանդիսանում է այսպիսի զորավարժությունների գլխավոր նպատակը»,- ասել է Երեւանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |