Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բոսնիա եւ Հերցոգովինա18 հուլիսի 2006 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Սարայեւո, ուր կհանդիպի Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Մլադեն Իվանիչի հետ, hայտնում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունը: Սարայեւոյից Վ. Օսկանյանը կմեկնի Բանյա Լուկա, որտեղ կմասնակցի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ Դեյվիսի գավաթի թենիսի մրցախաղի բացման արարողությանը:Հուլիսի 20-ին նախատեսվում է ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Բոսնիա եւ Հերցեգովինայի հասարակական հաստատություններ, նրա հանդիպումը նախարարների խորհրդի նախագահ Ադնան Թերզիչի, խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Նույն օրը նախարարը կվերադառնա Երեւան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |