ԵՄ հատուկ ներկայացուցիչը կբանակցի Հայաստանի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Պ. Սեմնեբին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, ՊՆ նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի, մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի հետ: Այցի հիմնական թեման կլինի ԵՄ եւ Հայաստանի համագործակցության հարցերը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---