Բաքուն 15 տարի է զրկված է ինքնավար ԼՂՀ-ին որեւէ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունից27 հուլիսի 2006 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Էլմար Մամեդյարովը կամ վատ գիտի պատմությունը կամ էլ, ինչն ավելի հավանական է, ձեւացնում է, որ չգիտի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը: Հայ քաղաքագետը հիշեցրել է, որ «այսօր, 21-րդ դարի սկզբում» Տրիեստի ազատ տարածքը պարզապես գոյություն չունի: «Այն բաժանվել է դեռ 1974 թվականին Իտալիայի եւ նախկին Յուգոսլավիայի միջեւ: Այնուամենայնիվ, Մամեդյարովի այս կանխադրույթում նկատվում է ադրբեջանական մտածողությունը, երբ բոլոր հակասությունների հիմքում դրվում է տնտեսական բարեկեցությունը: Մամեդյարովը գտնում է, որ հարստացած Ադրբեջանը զգողականություն ձեռք կբերի ղարաբաղցի հայերի համար: Նախարարը չի էլ ցանկանում մտածել, որ նավթից եւ դոլարներից ավելի կարեւոր բաներ գոյություն ունեն: Ես չեմ էլ խոսում, որ նավթադոլարների բարիքներից օգտվում է ոչ թե երկրի բնակչությունը, այլ ղեկավարների մի փոքր խումբ»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:Ինչ վերաբերում է Բաշկիրտրստանի եւ Թաթարստանի օրինակներին, քաղաքագետն ընդգծեց, որ ՌԴ այդ սուբյեկտների սահմանադրությունը նրանց թույլ է տալիս դուրս գալ Ռուսաստանի կազմից հանրաքվեի միջոցով: «Դժվար թե իրադարձությունների այդպիսի զարգացումը Բաքվին ձեռնտու լինի: Սակայն բոլոր այս խոսակցություններ միայն տեսական արժեք ունեն: Բաքուն 15 տարի է զրկված է ինքնավար ԼՂՀ-ին որեւէ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |