ՆԱՏՕ-ում թուրք ներկայացուցիչը նորից բողոքել է Հայաստանի ԱԺ խոսնակից27 հուլիսի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) առաջին փոխնախագահ, Թուրքիայի մեծ ազգային ժողովի ՆԱՏՕ-ի խմբի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Վախիտ Էրդեմը Վեհաժողով է ուղել երկրորդ դիմումը` ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Տիգրան Թորոսյանը, նրան երկրորդ բողոքը չի հասել: «Ես ընդհանրապես թուրք պատգամավորի մեղադրանքները անհիմն եմ համարում: Թուրքերը բողոքում են հայերից, ադրբեջանական ԶԼՄ-ները վերատպում են այդ բողոքները, եւ բոլորը գոհ են: Ես եւս մեկ անգամ կարող եմ հաստատել, որ չեմ ասել այն մասին, որ Վ. Էրդեմն իրավունք չունի խոսել` որպես թուրք պատգամավոր: Ես միայն ընդգծել եմ, որ չի կարելի օգտագործել ՆԱՏՕ-ի ամբիոնը պրոպագանդական նպատակներով»,- ասել է Թորոսյանը: Նշենք, որ հունիսի կեսերին Վ. Էրդեմի գլխավորած ՆԱՏՕ ԽՎ 20 հոգանոց պատվիրակությունը գտնվում էր Երեւանում: Հայաստանի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ Վ. Էրդեմը հերքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |