ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն զանգ է ստացվել դրված ռումբի վերաբերյալ, ահազանգը կեղծ էր

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն հուլիսի 27-ին հեռախոսազանգ է ստացվել շենքում դրված ռումբի վերաբերյալ: Կենտրոն համայնքի ոստիկանության ներկայացուցիչները էվակուացրել են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին: Իրականացված միջոցառումների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբվերվել: Ահազանգը կեղծ էր: Ֆրանսիայի դեսպանատունը շարունակել է աշխատանքը սովորական ռեժիմով, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
---