Հայաստանը եւս մեկ քայլ է կատարել ՆԱՏՕ-ի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Եվրոպայի քարտեզն անընդհատ էական փոփոխություններ է կրում, եւ Հայաստանը, անկասկած, չի կարող դրանց չառնչվել: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի երկրների հետ կապերի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանը եւս մեկ քայլ է կատարել ՆԱՏՕ-ի ուղղությամբ:



«Ավելի ու ավելի շատ երկրներ են դառնում Դաշինքի գործընկերները Եվրոպայում եւ աշխարհում կայունության եւ անվտանգության ամրապնդման ընդհանուր գործում: Իսկ Դաշինքի ամենաազդիչ գործիքներից մեկը այս գործընթացում հանդիսանում է ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP)»,- նշել է նա:



Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ IPAP-ի շրջանակներում հնարավոր է քաղաքական երկխոսության բարելավումը Հարվային Կովկասի երկրների միջեւ` տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար:
 Ուշագրավ
---