Մ.Բրայզա. Ընտրությունները խոչընդոտ չեն Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար31 հուլիսի 2006 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Իհարկե, շանս կա ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնել արդեն 2006 թվականին, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար էլ շատ շահեկան կլիներ ընտրություններին ներկայանալ հարցը լուծած: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Սակայն ընտրություններն էլ բանակցային գործընթացի համար խոչընդոտ չեն: Պարզապես հարցը ավելի հեշտ է լուծել այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացները դեռ չեն թեժացել»:Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մինսկի խումբը գործել եւս 10 տարի, Մ.Բրայզան պատասխանեց.-«Մենք պատրաստ ենք գործել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը լուրջ են մոտենում բանակցային գործընթացին: Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամները Հայաստանում լրջորեն են վերաբերում գործընթացին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |