ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է համագործակցել Բաքվի հետ բնպահպանական հարցերում

PanARMENIAN.Net - Կարեւորելով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը, Հայաստանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ համատեղ մասնակցել բնապահպանական ծրագրերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանում հրդեհների հետեւանքների վերացման գործում, հաղորդում է «Թրենդը»:

Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե երկու կողմերը պետք է շահագրգռված լինեն հրդեհների դեմ պայքարում համատաեղ կազմակերպություն ստեղծելու հարցում` միջազգային աջակցությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---