Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Լիբանանին31 հուլիսի 2006 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Լիբանան հասավ Հայաստանի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը: Այն առաքվեց Սիրիայի տարածքով եւ հանձնվեց Լիբանանի Մարդասիրական օգնության հարցերով բարձրագույն հանձնաժողովին: 7.5 տոննա քաշով մարդասիրական բեռը, որը բաղկացած էր 52 անուն դեղորայքից եւ առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներից, որոշ չափով կթեթեւացնի պատերազմից տուժած Լիբանանի բնակչության վիճակը: Լիբանանի զանգվածային լրատվամիջոցները արձագանքեցին մարդասիրական այդ ակցիային: Հայաստանի օգնության մասին պատմող նյութեր հրապարակվեցին ինչպես լիբանանահայ, այնպես էլ` արաբալեզու պարբերականներում, որոնց թվում էին «Ալ-Մուստակբալ», «Աս-Սաֆիր», «Ան-Նահար», «Ալ-Բալադ» օրաթերթերը, ինչպես նաեւ հիշյալ թեմայով նյութեր հեռարձակվեցին Լիբանանի խոշորագույն «Ալ-Մուստակբալ»,« Էլ-Բի-Սի» եւ «Էն-Բի-Էն» հեռուսատաալիքներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |