ՀՊԾ-ն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը 2 օգոստոսի 2006 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում Ջ. Մորիսը համառոտ ներկայացրեց Լիբանանում ռմբակոծություններից տուժածներին սննդով ապահովելու նպատակով ծրագրի կողմից տարվող աշխատանքները: Վարդան Օսկանյանը կարեւորեց ծրագրի բազմամյա գործունեությունը Հայաստանում` ընդգծելով իրականացված ծրագրերի կարեւորությունը: Ջ. Մորիսը իր հերթին բարձր գնահատեց ՀՀ կառավարության հետ ՀՊԾ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում ՀՊԾ գործունեությունը: Հյուրի խնդրանքով, ԱԳ նախարարը ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |