ՀՀ նախագահը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեոշտ միջոցները Շ.Հովասափյանի սպանությունը բացահայտելու համար 6 սեպտեմբերի 2006 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է հանրապետության իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բացահայտելու համար Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանի սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նա դատապարտել է հանցավոր գործունեությունն, ուղղված հարկային վարչարարության ուժեղացման եւ բոլորի համար հավասար հարկային պայմաններ ստեղծելու դեմ, որն, ի դեպ, ի վիճակի չէ շեղել երկրի նպատակասլաց քաղաքականությունն այդ ոլորտում: Ինչպես նշել է Վ.Սողոմոնյանը, Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթեցվել է Շահեն Հովասափյանի ծառայողական մեքենան: Պայթյունը տեղի է ունեցել, երբ Շ.Հովասափյանը դուրս է եկել տնից, աշխատավայր գնալու նպատակով: Շահեն Հովասափյանը մահացել է տեղում, վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |