ՀՀ Ոստիկանություն. Շահեն Հովասափյանի սպանության դրդապատճառները դեռեւս անհայտ են 6 սեպտեմբերի 2006 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարության ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետի սպանության կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, սեպտեմբերի 6-ին տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.35-ին Հայաստանի Ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգ է ստացել Բայրոնի փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին: Պատահարի վայր մեկնած քննչական խումբը պարզել է, որ պայթյունը տեղի է ունեցել 005LL03 պետհամարանիշի ԳԱԶ-31 մեքենայում: Պայթյունի հետեւանքով մեքենայում գտնվող ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանը զոհվել է, իսկ նրա վարորդը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց: Ոստիկանությունը դեռեւս նախնական վարկած չունի: Գործի մանրամասները պարզաբանվում են, սպանության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 402-րդ «սպանություն» հոդվածով, գործը վարում է ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |