2006 թվականին Հայաստանում կատարվել են բարձր հնչեղություն ստացած մի քանի սպանություններ 6 սեպտեմբերի 2006 - 15:05 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանում կատարվել են բարձր հնչեղություն ստացած մի քանի սպանություններ: Հունիսի 22-ին Երեւանում սպանվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանը` Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր եւ Երեւանի Սեբաստիա-Մալաթիա համայնքի նախկին ղեկավար, այժմ հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին: Օգոսոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գնադակահարվեց հայտնի գործարար, Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Ալեսքսանդր Գիվոեւը: Գործարարին ինքնաձիգի կրակահերթով սպանել էին ՎԱԶ-2109 մակնիշի առանց համարանիշների կարմիր գույնի մեքենայից: Ա.Գիվոեւը տեղում մահացել էր: Ստացված վերքերից զոհվեց նաեւ գործակատար Գյուլնարա Կարապետյանը: Օգոսոսի 9-ին Երեւանում սպանվեց «Մերսի» բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Գործարարի մարմինը հայտնաբերվել էր առավոտյան նրա սեփական բնակարանում` անկողնու վրա կապված ձեռքերով եւ ոտքերով: Օգոսոսի 30-ին Արարատի շրջանի Դալար գյուղում սպանվել է տեղի գյուղապեըտ Տիգրան Պետրոսյանը: Նրան սպանել էր որսորդական հրացանից նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը, որը հետագայում ձերբակալվեց: Սեպտեմբերի 6-ին Երեւանում սպանվեց Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանը: Նրա ծառայողական մեքենան պայթեցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.35-ին Շ.Հովասափյանի տան մոտ, երբ նա պատրաստվում էր աշխատանքի գնալ: Ըստ վիճակագրության, հանցավորության աճը Հայաստանում 2006 թվականի առաջին կիսամյակում կազմել է 9,9 տոկոս, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |