Վարդան Օսկանյանը հանդիպել է Սիրիայի հոգեւոր առաջնորդի հետ 6 սեպտեմբերի 2006 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Սիրիայի մուֆթիի այցը Հայաստան` նախարար Օսկանյանը այն համարեց Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամության եւ երկու կրոնների երկխոսության վկայություն: Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հաստատեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իր հերթին, Սիրիայի հոգեւոր առաջնորդը ջերմությամբ խոսեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի, պետությունների համագործակցության մասին: Կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի դերակատարությունը, վերջինիս նշանակալի ներդրումը երկրների զարգացման գործում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր` անդրադարձ կատարելով Լիբանանում ստեղծված իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |