Իրանի խորհրդարանի խոսնակն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր11 սեպտեմբերի 2006 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի պատվիրակությունը իրանական խորհրդարանի նախագահ Գոլամ Ալի Հադդադի գլխավորությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Իրանի պատվիրակությունն Երեւանում է գտնվում եռօրյա պաշտոնական այցով` ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում է Գոլամ Ալի Հադդադի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ինչպես նաեւ այցելություն Երեւանի երկնագույն մզկիթ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |