Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացնում ՀՀ քաղաքացիների ձերբակալությունների կապակցությամբ11 սեպտեմբերի 2006 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում Վրաստանի ԱԳՆ հետ` Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Վրաստանում եղել են Հայաստանի քաղաքացիների ձերբակալման դեպքեր: «Մենք մշտապես կապի մեջ ենք այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հետ եւ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան հետ»,-նշել է նա: Մինչդեռ, Վրաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդական Լեւոն Հակոբյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանը Վրաստանում Հայաստանի շուրջ 100 քաղաքացիների ձերբակալման մասին հաղորդագրությունը: «Մենք իրավասու չենք նման պարզաբանումներ եւ մեկնաբանություններ տալ այդ հարցի վերաբերյալ»,-ընդգծել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |