ՀՀ ԱԳՆ եւ ԵԱՀԿ ՄԽ ղեկավարները քննարկել են Օսկանյան-Մամեդյարով հանդիպման կազմակերպման հարցը13 սեպտեմբերի 2006 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող երեք մակարդակի հարցեր: Անդրադառնալով բանակցությունների բովանդակությանը` զրուցակիցները հստակեցրին բանակցությունների սեղանի վրա դրված փաստաթղթի խնդրահարույց հարցերը` ուսումնասիրելով դրանց շրջանցման հնարավորությունը: Հատուկ ուշադրություն դարձվեց բուն բանակցություններից դուրս գտնվող այն խոչընդոտներին, այլ ատյաններում առաջ քաշվող այն նախաձեռնություններին, որոնք շեղում են ներգրավված կողմերի ջանքերը խաղաղ գործընթացից: Բացի այդ, կողմերն անդրադարձան նաեւ առաջիկա անելիքներին` քննարկելով ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |