Ադրբեջանը չպետք է փորձի տեղափոխել Ղարաբաղյան հարցը այլ հարթություն14 սեպտեմբերի 2006 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՎՈՒԱՄ մասնակից երկրների տարածքում ձգձվող հակամարտությունների վերաբերյալ հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրակարգում «ուժերի անիմաստ ծախս է» համարում: «Չնայած, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Գլխավոր կոմիտեն մերժել է այդ հարցը, սակայն Գլխավոր վեհաժողովը մեկ ձայնի տարբերությամբ որոշում է ընդունել օրակարգում այդ հարցի ընդգրկման վերաբերյալ»,- հայտարարել է Օսկանյանը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանի դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է մնում, մենք դա համարում ենք ուժերի անիմաստ ծախս»,- հայտարարել է նախարարը:«Մենք կարծում ենք, որ պետք է կենտրոնանալ Մինկսի գործընթացի վրա, եթե մենք ցանկանում ենք արդյունքի հասնել: Եթե այլ նպատակներ են հետապնդվում, ապա Հայաստանը չի խառնվի այդ խաղերին»,- ընգծել է նա: Նրա խոսքերով, այսօր բանակությունների սեղանին լուրջ առաջարկներ կան, եւ «եթե Ադրբեջանը լուրջ է վերաբերվում բանակցություններին, ապա պետք է կենտրոնանա Մինսկի գործընթացի վրա եւ չպետք է փորձի տեղափոխել Ղարաբաղյան հարցը այլ հարթություն»: «Դա ողջ գործընթացին որեւէ օգուտ չի բերի»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |