Հայաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել միայն Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել միայն մի դեպքում` եթե Ադրբեջանը առաջինը հարձակվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը միշտ հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին: «Եթե Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի, ՀՀ-ն, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր,կարող է պատասխան ռազմական գործողություններ սկսել»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---